Խանումյան Հայկը, որ գուժել է մոտալուտ պատերազմի մասին՝ հայտարարելով, որ Բաքուն արդեն համոզել է Մոսկվային, ԶԼՄ-ներից մեկի եթերում զուգահեռաբար բավական կոշտ քննադատութան է ենթարկել ՔՊ-ական իշխանություններին՝ պնդելով, որ արցախցիների հանդեպ ներկայումս վարվող պետական քաղաքականությունը ունի ներքաղաքական ենթատեքստ. իշխանությունները, ըստ նրա, ուզում են արցախցիներին զրկել քվեարկելու իրավունքից:  

 

Սյամոյի ու նրա լակոտների կողմից հնչող քննադատությունները հետզհետե կարծես թե սկսում են ձեռք բերել ավելի սուր բնույթ, ինչը կարող է նշանակել երկու բան՝ կա՛մ սա բեմականացում է՝արցախցիների շրջանում սեփական հեղինակույունը բարձրացնելու ու հետագայում նրանց «ռուլիտ» անելու հնարավորոթյուն ստանալու, կա՛մ իսկապաես Սյամոյի հինգերորդ կետը վառվում է՝ ստիպելով նրան անճարությունից ճչալ նույն Խանումյան Հայկի բեանով:Չնայած կարող է լինել և երրորդ տարբերակը՝ նկատի ունենալով այն, որ վերջին շրջանում հաճախ է  խոսվում արտահերթ ընտրությունների մասին, իսկ հայտնի է, որ եթե դրանք իսկապես տեղի ունենան,ապա Սյամոն դրանց կա՛մ մասնակցելու է, կա՛մ սատարելու է որևիցե թեկնածուի: Հնարավոր է՝ փորձում է դիրքավորվել՝ տակից, սակայն, Նիկոլի օրակարգը սպասարկելով: 

 

Բոլոր դեպքերում արցախցիները, լինելով գիտակից ու հետևություններ անելու ընդունակ մարդիկ, սյամոյականների քաղցր-մեղցր լեզվախաղին դժվար թե տրվեն. դառը փորձ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել